Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանի և գրադարանի բացման հանդիսավոր արարողությունը:
Ռոբերտ Աբաջյանի պապիկը՝ Գևորգ Աբաջյանը, նշել է, որ ընտանիքը սիրով է ընդունել լսարանը Ռոբերտ Աբաջյանի անունով անվանակոչելու առաջարկը՝ պայմանով, որ իրենց որդին որպես հավաքական կերպար իր մեջ պետք է ամփոփի հայրենիքի համար կյանքը տված բոլոր հերոսներին:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է, որ քաղաքային հիվանդանոցի շենքն իր 100 ամյակը դիմավորում է նորակառույց գրադարանով, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան լսարանով, նոր հիվանդասենյակներով՝ իր հաղթանակած ուղին շարունակելով «զինվորի տուն» պատվավոր կոչումով:
«Այստեղ բացված առաջին լսարանն անվանակոչել ենք Ռոբերտ Աբաջյան հերոսի անունով, ով իր կյանքը զոհեց, սակայն ազգի արժանապատվությունը չհանձնեց»,- ասել է ռեկտորը։
Նախաձեռնությունն իրականություն է դարձնել ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի հայ բժիշկների միության ղեկավարների կողմից իրականացված դրամահավաքի շնորհիվ։