Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական Միության միջև 2016 թ․ ստորագրված «Որակավորումների բարելավում ավելի լավ աշխատատեղերի համար» ֆինանսավորման համաձայնագրի 6-րդ նախապայմանով նախատեսվում է թվով 8 միջին մասնագիտական գյուղատնտեսական ուսումնական հաստատությունների վերանորոգում և վերակառուցում:
Սա ԵՄ կողմից հատկացվելիք 8,5 միլիոն եվրո ֆինանսավորման նախապայմանն էր, որից ՀՀ կառավարությունը գումարներ է հատկացրել 4 քոլեջների ՝ «Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ ՊՈԱԿ, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Վանաձորի մասնաճյուղ, Ապարանի ռազմամարզական վարժարան, «Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ ՊՈԱԿ։ Այժմ ֆինանսավորում է հատկացվելու ևս 4 քոլեջների ՝ «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ ՊՈԱԿ–ին, «Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ ՊՈԱԿ-ին, «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ ՊՈԱԿ-ին և «Նոյեմբերյանի պետական քոլեջ ՊՈԱԿ-ին ամրացված շենք-շինությունների վերակառուցման համար։