Այսօր Մատենադարանում տեղի է ունեցել «Փոքրիկ ծաղկողներ» խորագիրը կրող ծրագրի ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են ծրագրի մասնակից երեխաների կողմից անցած մեկ տարվա ընթացքում արված աշխատանքները՝ Վարդան Այգեկցու և Մխիթար Գոշի առակների, Ներսես Շնորհալու մանուկների համար գրված հանելուկների նկարազարդումները։
Ցուցահանդեսին ներկա են գտնվել նաև Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը և «Մաշտոց» հիմնադրամի տնօրեն Վարդի Քեշիշյանը։
Ծրագիրը, որին իրենց մասնակցությունն են ունեցել թվով 20 երեխաներ, կյանքի է կոչվել «Մաշտոց» հիմնադրամի միջոցներով։