Հայաստանի Հանրապետության կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Պենսադոյին։
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանն ու դեսպան Նորմա Պենսադոյին քննարկել են երկու երկրների միջև կրթության , գիտության , մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։
Արայիկ Հարությունյանը նշել է , որ ժողովրդավար և զարգացած հասարակություն ունենալու համար կրթության , գիտության և մշակույթի ոլորտում ունեցած ձեռքբերումները կարևոր նշանակություն ունեն։
Խոսելով համագործակցության այնպիսի ուղղությունների մասին , ինչպիսիք են երկկողմ կրթամշակութային օրերի անցկացումը , հայերենից իսպաներեն և իսպաներենից հայերեն տարբեր ստեղծագործությունների թարգմանության հնարավորությունը՝ Նորմա Պենսադոն նշել է , որ երկու երկրները հազարամյա պատմություն ու ընդհանրություններ ունենք և հիմնական նպատակն է կրթության և մշակույթի ոլորտում ունեցած կապերն ամրապնդել ու խորացնել։
Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը և Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Պենսադոն նաև քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների , սպորտի և գիտակրթական ոլորտներում գործող և նախատեսվող ծրագրերը , ինչպես նաև համատեղ հուշագրերի պատրաստման հետ կապված հարցեր