Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի «Տաշիր» բարեգործական հիմնադրամը «Նորք» հիվանդանոցին 50 մլն դրամ (100 հազար դոլար) է տրամադրել կորոնավիրուսով հիվանդների բուժման համար։
Ինչպես տեղեկանում ենք հիմնադրամի կայքում հրապարակված մամլո հաղորդագրությունից՝ հրապարակված միջոցների մեծ մասը կուղղվի հիվանդանոցի բժշկական անձնակազմի խրախուսմանը, միջոցների մնացած մասը՝ հիվանդանոցի վերազինմանը:
Դրա հետ մեկտեղ ևս 50 մլն դրամ (100 հազար ԱՄՆ դոլար) կփոխանցվի Կառավարության կողմից կորոնավիրուսի կանխարգելման հիմնադրամին։
Հիշեցնենք, որ «Տաշիր» ԲՀ-ն առաջին անգամ չէ, որ օգնում է սոցիալապես անպաշտպան քաղաքացիներին կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում։
Այսպես, մարտի 16-ին հիմնադրամը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ համատեղ պաշտպանության անհրաժեշտ միջոցներ (հատուկ ֆիլտրով դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել, ախտահանիչ միջոցներ) էփոխանցել Էջմիածնի քաղաքապետարանին, Երևանի թիվ 1 և «Նորք» տուն-ինտերնատներին, Գյումրու և Վարդենիսի տուն-ինտերնատներին, ինչպես նաև «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին:
Օգնության պլանի համաձայն՝ նախատեսված է նաև պաշտպանիչ միջոցների փոխանցում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։