Armenia Today-ը շարունակում է ներկայացնել Արցախյան պատերազմը՝ ականատեսների աչքերով։
Մեր հաղորդաշարի հերոսները պատմում են իրենց տեսածն ու զգացածը, մարտերի սահմռկեցուցիչ դրվագները։ Հենց նրանցից կարելի է իմանալ, թե ինչպես է ընթացել պատերազմը, թե ինչ ողբերգություններ են տեղի ունեցել, թե ինչպես են թշնամու դեմ, կարելի է ասել, մերկ կանգնած մեր տղերքը կռվել մինչև վերջ՝ հանուն հայրենիքի։
Այս հաղորդման հերոսը Յուրի Համբարձումյանն է, որը ռազմի դաշտում է եղել պատերազմի առաջին օրից մինչև վերջին օրը։
Նա Երևանի Շենքավիթ համայնքից է, որտեղից, առնվազն, ևս 50 հոգի մեկնել էր ճակատամարտ, և նրանցից, ցավոք հետ է վերադարձել 12-13 հոգի, մնացածի ճակատագիրը դեռևս անհայտ է։
Նախորդ հաղորդման մեջ մի ամբողջ օր անցկացրինք բլոգեր Անդրանիկ Բաղդասարյանի հետ, ով ունի 145 հազար բաժանորդ։ Նա մեզ տարավ շտաբ, որտեղ պատերազմի առաջին իսկ օրերից օգնություն էր հավաքվում արցախցիների համար՝ սննդամթերք, հագուստ, դեղորայք, հիգիենայի պարագաներ և այլն, իսկ հետո այդ ամենը բաշխվում էր արցախցիներին։
Տեսանյութը կարելի է դիտել մեր YouTube-յան ալիքում: