Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նրա որդին՝ Արման Նալբանդյանը:
«Խորը կսկիծով հայտնում եմ, որ այս գիշեր կյանքից անժամանակ հեռացավ հայրս` ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը։ Հոգեհանգստի արարողությունը կկայանա հունվարի 25-ին՝ ժամը 18:00-ին, Կոնդի ՍԲ. Հովհաննես եկեղեցում: Թաղման կարգը` հունվարի 26-ին, ժամը 13:00-ին»։