Հայաստանում մեկնարկել է երկրի ատոմային ոլորտի 55-ամյակին նվիրված «Կյանքի էներգիա» ֆոտոմրցույթի աշխատանքների ընդունումը, որի կազմակերպիչներն են Հայկական ԱԷԿ-ը և «Ռոսատոմ» Պետկորպորացիան՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ ԿԳՄՍ-ի և Երևանում և Գյումրիում գիտության ու մշակույթի Ռուսաստանյան կենտրոնների հետ համատեղ: Այս մասին հայտնում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի մամլո ծառայությունը։
«Մրցույթի մասնակից կարող են դառնալ Հայաստանի բնակիչները` պրոֆեսիոնալ և սիրողական լուսանկարիչներ, անկախ տարիքից, մասնագիտությունից և հետաքրքրություններից: Աշխատանքները կարելի է նկարահանել թվային կամ ժապավենային լուսանկարչական սարքով, սմարթֆոնով կամ նույնիսկ դրոնով:
«Հրավիրում եմ բոլորին մասնակցելու «Կյանքի էներգիա» ֆոտոմրցույթին: Կրթության ոլորտի ներկայացուցիչներին և այլ ոլորտի մասնագետներին, դպրոցականներին և մեր բուհերի տեխնիկական, գեղարվեստական և այլ մասնագիտությունների ուսանողներին: Մենք հրավիրում ենք նաև լուսանկարչական ստուդիաների ուսանողներին, լրագրողներին և ֆոտոթղթակիցներին, ինչպես նաև նրանց, ովքեր պարզապես սիրում են լուսանկարել: Համոզված եմ, որ մրցույթի շնորհիվ մենք կբացահայտենք նոր տաղանդներ, և ներկայացված լուսանկարները թույլ կտան նորովի նայել Հայաստանին և ատոմային ոլորտին»,-իր խոսքում ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը։