Երգիչ Սևակ Խանաղյանն Instagram-ի իր էջի «Stories» բաժնում անդրադարձել է իր «Արցախ» ստեղծագործության խոսքերի հեղինակ՝ Սոսի Խանիկյանի մահվանը։
«Իմ սիրելի ընկեր, շատ ցավալի է գիտակցել, որ դու այլևս մեզ հետ չես։ Ես քեզ կհիշեմ։ Հանգչի՛ր խաղաղությամբ»,- Սոսիի լուսանկարին կից գրել է Սևակը։
Հիշեցնենք, որ մարտի 1-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացել է 35-ամյա Սոսի Խանիկյանը, որը հեղինակել է հայկական շոուբիզնեսի մի շարք հայտնի ու սիրված երգերի խոսքեր։ Նա նաև Սևակ Խանաղյանի «Արցախ» երգի բառերի հեղինակն է: