Բելառուսը չի մասնակցի «Եվրատեսիլ-2021» երգի մրցույթին։ Երկրի ներկայացրած երգը չի համապատասխանում կանոններին, հայտարարել են շոուի կազմակերպիչները:
Ավելի վաղ «Եվրատեսիլի» կազմակերպիչները քաղաքական ենթատեքստ են գտել բելառուսական «Գալասի Զմեստա» խմբի «Ես կսովորեցնեմ քեզ» երգի մեջ և առաջարկել են կոմպոզիցիան համապատասխանեցնել մրցույթի պահանջներին կամ փոխարինել մեկ այլ երգով:
«Գալասի Զմեստա» խմբի նոր երգը կրկին չի համապատասխանել մրցույթի կանոններին։
«Եվրոպական հեռարձակողների միության տեղեկատվության համաձայն ՝ ավելի վաղ մրցույթին Բելառուսի մասնակցության համար պատասխանատու հեռուստաընկերությունները ծանուցագիր էին ուղարկել՝ ուղղումներ մտցնելու խնդրանքով: Նոր հայտն ուսումնասիրվել է նաև համապատասխանության չափանիշների վերաբերյալ, սակայն կրկին խախտումներ են հայտնաբերվել։
Պայմանավորված այն հանգամանքով, որ Բելհեռուստառադիոընկերությունը չի կարողացել սահմանված ժամկետում հայտ ներկայացնել, Բելառուսին զրկել են «Եվրատեսիլ-2021» երգի 65-րդ մրցույթին մասնակցելու իրավունքից»,- ասված է հաղորդագրության մեջ: