«Երալաշ» մանկական հումորային հանդեսի գլխավոր տնօրենի պաշտոնն ստանձնել է հանդեսի համահիմնադիր Արկադի Գրիգորյանը: Այս մասին հայտնում է riafan.ru-ն:
Նշենք, որ 2021 թ. հունվարին իր մահկանացուն կնքեց «Երալաշ»-ի մյուս համահիմնադիրը՝ Բորիս Գրաչևսկին:
Նշվում է, որ այժմ միայն Գիգորյանն իրավունք ունի գործել ընկերության անունից՝ առանց լիազորագրի։ Տեղեկացվում է, որ «Երալաշ» ԲԲԸ-ն և «Երալաշ պրոդյուսերական կենտրոն» ԲԲԸ-ն կարող են նոր հիմնադիրներ ունենալ կամ փոխարինել Գրաչևսկուն, երբ ժառանգների իրավունքներն ուժի մեջ մտնեն:, իսկ դա տեղի կունենա հուլիսին:
Նախնական տվյալներով՝ Գրաչևսկու թողած ժառանգության մեծ մասը բաժին կհասնի նրա վերջին կնոջն ու երեխաներին։