Գյումրիում ավարտին են մոտենում ԱԿՈՒՄԲ 1887-ի ներքին ու արտաքին հարդարման աշխատանքները։ Այս մասին գրել է «Գյումրի 20/25» հիմնադրամի համահիմնադիր, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:
«Շատ շուտով գյումրեցիները և հայրաքաղաք ժամանած հյուրերը պատմական միջավայրով հագեցած հետաքրքիր ժամանցի վայր կունենան։ Այստեղ կարելի է կազմակերպել հատուկ միջոցառումներ, կինոնկարահանումներ, լուսանկարչական ֆոտոսեսսիաներ ու էլի լիքը այլ բաներ․․․
Շենքի ներսում այցելուները կզգան 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի ալեքսանդրապոլյան շունչը․․․
Հիշեցնենք, որ «Գյումրի 20/25» բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2015 թվականին: Հիմնադրամի ծրագրերի թվում են «Հայուհի» թանգարանային ցուցահանդեսը և հայկական լուսանկարչական արվեստի թանգարանի ստեղծումը։