Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Հասմիկ Կիրակոսյանը։Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
«Մշակութային կյանքի գիտակ, մշակույթով ապրող, մշակույթի զարկերակին սեփական սրտի զարկը միացրած, նուրբ ու բարի, Շիրակի հոգսով շնչող, շիրակյան էներգիան իր մեջ ամփոփած ու կյանքով լի Հասմիկ Կիրակոսյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան իմացողների սրտում։
Շիրակի մարզպետարանի աշխատակազմը՝ մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ, ցավակցությունն ու զորակցությունն են հայտնում սիրելի Գործընկերոջ ընտանիքին, հարազատներին, ընկերներին, բոլոր շիրակցիներին»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հասմիկ Պարույրի Կիրակոսյանը ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Լենինականում: