Պաբլո Պիկասոյի «Պատուհանի մոտ նստած կինը» կտավը Christie ‘ s աճուրդում վաճառվել է 103,4 մլն դոլարով: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Աճուրդից առաջ հայտարարվել է, որ նկարը գնահատվել է 55 մլն դոլար:
2013թ.-ից հետո կտավն առաջին անգամ է աճուրդի հանվել:
«Պատուհանի մոտ նստած կինը» կտավը Պիկասոն նկարել է 1932 թվականին: հերոսուհին նկարչի սիրելին է՝ Մարի-Թերեզ Վալտերը: Այս սիրավեպը Պիկասոյի և բալետի ռուս պարուհի Օլգա Խոխլովայի բաժանության պատճառն է դարձել, բայց նրանք այդպես էլ պաշտոնապես չբաժանվեցին։ Պիկասոյի մահից հետո՝ 1977 թվականին, Վալտերն ինքնասպան է եղել: