Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում բացվել է «Հարի Փոթերի» խանութը: Խանունթերի ցանցի սեփականատերերի խոսքով՝ այն ամենամեծ խանութն է մինչ այժմ բացվածներից. այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիի տելեգրամյան ալիքը:
Նշվում է, որ հարյուրավոր երկրպագուներ հերթ են կանգնել խանութ մտնելու համար, ոմանք նույնիսկ գիշերվանից են հերթ պահել:
«Հարի Փոթեր»-ը բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի յոթ մասից բաղկացած հայտնի վիպաշարն է։
Գիրքն էկրանավորվեց, իսկ հերոսը դարձավ ընթերցասեր հասարակության սիրելին, ընդ որում՝ թե մեծերի, թե փոքրերի շրջանում: