Արհեստական ինտելեկտի, ռենտգենյան ճառագայթների եւ 3D տպագրության օգնությամբ փորձագետները վերականգնել են իտալացի էքսպրեսիոնիստ նկարիչ Ամեդեո Մոդիլյանիի առաջին սիրո՝ լրագրող եւ բանաստեղծուհի Բեատրիս Հաստինգսի նախնական պատկերը՝ «Աղջկա դիմանկար» (1917) նկարի միջոցով, հաղորդում է The Guardian-ը:
Ենթադրվում է, որ այն բանից հետո,երբ ավարտվել է Մոդիլիանիի և Հաստինգսի բուռն սիրավեպը, որը տեւել է մոտ երկու տարի, նկարիչն իր դիմանկարային պատկերով մեկ այլ կնոջ է պատկերել։
Այս մասին առաջին անգամ հայտնի է դարձել 2018 թվականին, երբ Լոնդոնի Թեյթ պատկերասրահի մասնագետները, որտեղ այժմ պահպանվում է «Աղջկա դիմանկարը», ռենտգենի օգնությամբ հայտնաբերել են ֆիգուրն ամբողջությամբ աճելու ուրվագծերը: Այդ ժամանակ թանգարանի համակարգող Նենսի Այրսոնը ենթադրել է, որ կտավում Բեատրիս Հաստինգսն է, որին Մոդիլյանին կարող էր նկարած լինել 1916 թվականին ՝ իրենց բաժանվելուց քիչ առաջ:
Այժմ Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականներ Էնթոնի Բուրաչեդը եւ Ջորջ Կաննը վերստեղծել են կորած կտավը եւ այն տպագրել 3D տպիչով:
«Օգտագործելով ստանդարտ մաթեմատիկական մեթոդներ, մենք կարող ենք տեսնել Մոդիլիանիի նկարների եզրերը եւ ուրվագծերը, քանի որ դրանք նկարված էին կավիճի տախտակի վրա: Արհեստական ինտելեկտի ժամանակակից մեթոդները նաեւ թույլ են տալիս վերարտադրել օրիգինալ ստեղծագործությունների գույներն ու հյուսվածքը», – մեկնաբանել է Բուրաչեդը։