Հայաստանի Ազգային պատկերասրահում կցուցադրվեն աշխարհահռչակ նկարիչներ Պաբլո Պիկասոյի և Սալվադոր Դալիի լուսանկարները։ Այս մասին տեղեկատվություն հրապարակվել էպատկերասրահի ֆեյսբուքյան էջում։ Այլ մանրամասներ դեռ չեն ներկայացվել:
Sputnik Արմենիայի հետ զրույցում՝ պատկերասրահի հանրային կապերի պատասխանատու Անուշ Նիկողոսյանը նշել է, որ ներկայացված է լինելու սյուրռեալիզմի ու կուբիզմի բավական մեծ ցուցադրություն, որը գործելու է 2 ամիս։
Նրա փոխանցմամբ՝ գեղարվեստական բարձրարժեք աշխատանքները Հայաստան են բերվելու Մոսկվայից։ Դրանք մասնավոր հավաքածուից են։