Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը կբացի Չինաստանի «Լյաոնինի» բալետի շրջագայությունը: Դասական բալետը չինացիները կցուցադրվեն հունվարի 14-ին՝ Մարիինյան թատրոնի բեմում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Չինաստանի «Լյաոնինի» բալետային ընկերության շրջագայությունը կկայանա Մարիինյան թատրոնի Պրիմորսկու բեմում՝ հունվարի 14-ից 19-ը: Հյուրերը կներկայացնեն երկու գունագեղ ներկայացումներ՝ «Սպարտակը» և «Մուլանը»:
Նշենք, որ «Սպարտակ»-ը Արամ Խաչատրյանի բալետն է՝ գրված 1954-ին, լիբրետոն՝ Նիկոլայ Վոլկովի։ Առաջին անգամ բեմադրվել է 1956 թվականի դեկտեմբերի 27-ին՝ Լենինգրադի օպերայի և բալետի Մարիինյան թատրոնում։ Լիբրետոյի հիմք է ծառայել Ռաֆայելլո Ջովանյոլիի «Սպարտակ» վեպը: