Վարչապետ Նիկոլ Փաշինյանն դեկտեմբերի 25-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել հայտնի ջազմեն, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկո-համերգին: Այս մասին հայտնում է Վարչապետի մամուլի ծառայությունը։
Միջոցառումն անցկացվել է «Մալխաս և ընկերներ» խորագրի ներքո:
Երեկոյի ընթացքում դասական ջազային կատարումներով հանդես են եկել հայտնի ջազմենի ընկերները: