ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում հանդիսավորությամբ բացվել է ամերիկահայ գործարար , բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրին :
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը , ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը , ՀՀ կրթության , գիտության , մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը , քա ղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը , Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը , Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը :
Արձանի հեղինակը քանդակագործ , ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանն է :
Նշենք, որ 1998 թվականի սեպտեմբերին Քըրք Քըրքորյանը հայտարարվել է Հայաստանի պատվավոր քաղաքացի։ Քըրք Քըրքորյանը 2004 թվականի մայիսի 27-ին Հայաստանի Ազգային հերոսի կոչում է ստացել։