Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Հայկ Դեմոյանի «Հայկական եկեղեցիներն ու վանքերը միջազգային փոստային բացիկներում» գրքի շնորհանդեսը։
Միանգամից երեք լեզվով հրատարակված գրքում ներկայացված են XIX դարի վերջին– XX դարի սկզբին թողարկված միջազգային փոստային բացիկների օրինակներ, որոնցում պատկերված են եկեղեցիներ և վանքեր։
Ֆոտոբացիկների մեծ մասը իրենից ներկայացնում է հեղինակային հավաքածուի օրինակներ։ Որոշ օրինակներ հրապարակվում են առաջին անգամ և հանդիսանում են հայկական ճարտարապետական ժառանգության մինչ օրս անհայտ օրինակներ։