Այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է: Նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին Գյումրիում:
1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, որն ավարտելուց հետո, ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ 1953-ին տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորել գեղարվեստաթատերական ինստիտուտում:
Խաղացել է մի շարք ֆիլմերում` «01-99», «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք», «Խաթաբալա», «Մեր մանկության տանգոն», «Միմինո» և այլն: Մհեր Մկրտչյանը մահացել է 1993 թվականին։
Ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը եղբոր մասին ասել է․ «Փոքր ժամանակ Ֆրունզիկն անօգնական էր, նրա վրա բոլորը ծիծաղում էին, նիհար էր, մեծ քթով, բայց պարզվեց, որ աստված նրան ահռելի դերասանական տաղանդ է տվել։ Նա ամբողջ կյանքն այդպես ապրեց՝ միաժամանակ ուրախ և տխուր մարդ էր։ Եվ ԽՍՀՄ-ը պաշտում էր իր տաղանդին»։