ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում հայտարարել են, որ կերկարաձգեն արտոնագրերը , որով ամերիկյան ընկերություններին հնարավորություն է տրվում շարունակել համագործակցությունը չինական հեռահաղորդակցության հսկա Huawei-ի հետ: Այդ մասին հայտնել է The New York Times թերթը:
Huawei – ը դեռևս ընթացիկ տարվա մայիսի 15-ին ԱՄՆ-ի նախագահի կողմից՝ կապված օտարերկրյա սպառնալիքներից ԱՄՆ-ի տեղեկատվական-հաղորդակցական ենթակառուցվածքի պաշտպանության համար արտակարգ դրության ռեժիմի սահմանման հետ, հայտնվել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության սպառնալիքների սև ցուցակում:
Սակայն հետո ամերիկյան իշխանությունները ԱՄՆ-ի մի շարք ընկերությունների տվել են արտոնագիր, որով իրավունք է տրվել շարունակել համագործակցությունը Huawei-ի հետ: ։ Արտոնագրերի գործողության ժամկետը լրանում է նոյեմբերի 18-ին:
NYT-ի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը մտադիր է երկարաձգել արտոնագրերը։ Չնայած մինչ օրս հայտնի չէ, թե ինչ ժամկետով կերկարաձգվեն արտոնագրերը։