Ռուսական Առաջին ալիքով ընթացող «Ձայնը» շոուի 8-րդ եթերաշրջանի «կույր լսումների» փուլում ելույթ ունեցած Իննա Սայադյանը նվաճել է ժյուրիի և հանդիսատեսի սրտերը դուդուկի հնչունների ներքո հայկական ժողովրդական երգի կատարմամբ:
18-ամյա Իննան կատարել է «Սարերի հովին մեռնեմ» հայկական ժողովրդական երգը։
«Ձայնը» հեռուստաշոուի եթերում երգը հնչել է առաջին անգամ։