Հայ մեծ դերասան Հովհաննես Աբելյանը ծնվել է Շամախիում ՝1865 թվականի նոյեմբերի 4-ին: 1872 թ-ին ընտանիքով տեղափոխվել է Բաքու. ավարտել է «Մարդասիրական ընկերության» ռուսական դպրոցը և ռեալական ուսումնարանը: Մասնակցել է ռեժիսոր և դերասան Ստեփան Սաֆրազյանի խմբի հյուրախաղերին: 1895 թ-ին Թիֆլիսում ստեղծել է թատերախումբ, 1908 թ-ին Արմեն Արմենյանի հետ կազմակերպել է «Աբելյան-Արմենյան» թատերախումբը, որի հետ սկսել է շրջագայել:
Աբելյանը Խաղացել է բաղմաթիվ դերեր: Նա հրաշալի մարմնավորել է Շիրվանզադեի ստեղծած կերպարները. օրինակ, կերտել է Էլիզբարյանի («Պատվի համար»), Ռուստամի, Բարխուդարի («Նամուս»), Գիժ Դանիելի («Չար ոգի») դերակատարը: Լավագույն դերերից են նաև Աբիսողոմ աղան (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»), Վանահայրը (Լևոն Շանթի «Հին աստվածներ»), Օսիպը (Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր»), Կորրադոն (Պաոլո Ջակոմետտի «Ոճրագործի ընտանիքը»), Շտոկմանը (Հենրիկ Իբսենի «Ժողովրդի թշնամին»), Սվենգալին (Գրիգորի Գեի «Տրիլբի»), Օթելլոն, Լիրը (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո», «Լիր արքա») և այլն: Նկարահանվել է «Նամուս» (1925 թ.) ֆիլմում՝ Բարխուդարի դերում:
Աբելյանի անունով են կոչվել Վանաձորի դրամատիկական թատրոնը և փողոց՝ Երևանում: