ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին:
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց ԿԳՄՍ մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։
«Պետական կամերային երաժշտական և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների միավորման մասին նախագիծը մշակման փուլում է»,- ասաց խոսնակը՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Ի դեպ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն իր հարզացրույցում պարզաբանել է, որ միավորումն արվում է Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմի աշխատանքի համար առավել բարենպաստ պայմաններ, միջավայր ստեղծելու և այլ ստեղծագործական կոլեկտիվներին աջակցելու նպատակով։