1925թ. հոկտեմբերի 4-ին մահացել է հայ նկարիչ, գրող, հասարակական գործիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր Գևորգ Բաշինջաղյանը:
Չնայած հիմնականում ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում, սակայն իր ստեղծագործ մտքի դրսևորումների մեծ մասը (շուրջ 1000 նկար) ձոնել է հայկական բնաշխարհին:
Առավել աչքի ընկնող գործերից են «Արարատ», «Դիլիջանի ճանապարհը», «Ձնհալը Կովկասում», «Ալազանի հովիտը» և այլ նկարներ:
Խաղաղ բնության տաղանդավոր նկարչի ստեղծագործությունների գերակշռող մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում:
Բաշինջաղյանի անունով Երևանում փողոց է անվանակոչվել: