Պետական կամերային երաժշտական և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների միավորումն ինքնանպատակ չէ, և հարցը մանրակրկիտ քննարկվել է։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։
«Մեր թատրոնները միայն այս երկուսով չեն սահմանփակվում, մենք ունենք տարբեր կազմակերպություններ, որոնք ունեն լրջագույն խնդիրներ, մենք ավելի լավ պայմաններ ենք առաջարկում իրենց»,- նշեց Դումանյանը:
Վահրամ Դումանյանի խոսքով՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը տրամադրել Սիմֆոնիկ նվագախմբին։
Դիտարկմանը, թե լուրեր կան, որ ռեստորան են դարձնելու թատրոնի շենքը, Վահրամ Դումանյանը պատասխանեց․
«Բացառված է, չկա նման բան։ Մենք ունենք պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը խորթ զավակ չի և տարիներ շարունակ չունի իրեն ամրագրված շենք։ Որևիցե մեկի հաշվին որևէ բան չի արվում։ Բոլորը պետական կազմակերպություններ են»։
Վահրամ Դումանյանը հավաստիացրեց, որ թատրոնների միավորմամբ կրճատման հարց չկա, լուծվում է պետական սիմֆոնիկ նվագախմբի հարցը։ Ըստ նրա՝ այդ թատրոնն, իր դերասաններով հանդերձ, հայտնվում է շատ ավելի լավ պայմաններում։
Մանրամասները՝ տեսանյութում։