Google-ը թարմացրել է Arts & Culture բաժինը, որտեղ արվեստի հայտնի ստեղծագործություններն այսուհետ հասանելի են գերհզոր տեսանելիությամբ։
Այս մասին հայտնում է Esquire-ը։
Այժմ բաժնում հավաքել են 1848 հայտնի դասական նկար, որոնք նորարարկան հատուկ լուծումների շնորհիվ կարելի է մանրամասն տեսնել և ուսումանսիրել։
Բազմակի Zuma-ի օգնությամբ դուք կարող եք առանց որակի կորստի դիտել կտավների անգամ ամենափոքր հատվածները, այդ թվում՝ վրձնահարվածները, ճաքերը: Առցանց պատկերասրահում կարելի է տեսնել Յան Վերմեերի, Վան Գոգի, Գուստավ Կլիմտի, Քարավաջոյի և շատ այլ ստեղծագործություններ: