Կլասիցիզմի դարաշրջանի երգահան Յոհան Քրիստիան Բախը Յոհան Սեբաստիան Բախի տասնմեկերորդ և ամենակրտսեր զավակն է, ով հայտնի է նաև որպես «Լոնդոնյան Բախ» կամ «Անգլիական Բախ» անուններով, քանի որ ապրել և ստեղծագործել է Լոնդոնում:
Նրբաճաշակ սիմֆոնիաների հեղինակ Յոհան Քրիստիան Բախը թողել է հարուստ երաժշտական ժառանգություն, որի մեջ մտնում են մի շարք օպերաներ, արիաներ, սիմֆոնիաներ, դաշնամուրային սիմֆոնիաներ և այլն։ Նրա երաժշտական գործունեության և ստեղծագործության վրա մեծ ազդեցություն է ունեցել Մոցարտը, ում հետ վերջինս առաջին անգամ հանդիպել է 1765 թվականին։
Նրա երաժշտական ժառանգությունը կազմում է շուրջ 91 գործ, որոնցից 43-ի հեղինակային լինելը դեռևս կասկածի տակ է մի շարք երաժշտագետների և կոմպոզիտորների կողմից։