Վիլյամ Սարոյանը ծագումով հայ գրող է, նա գրել է անգլերենով, բայց նրա երկերում շատ խոր հայկականություն կա: Նրա խոհական ու հուզական արձակը սիրված է ամբողջ աշխարհում, իսկ նրա երկերում ասված շատ բառեր դարձել են թևավոր խոսքեր բոլոր ժամանակների համար. եթե ուզում եք ավելի լավ ճանաչել Սարոյան գրողին ու մարդուն, ապա կարդացեք ստորև ներկայացվող մեջբերումները նրա ստեղծագործություններից.
1.Նյութի գեղեցկությունն իր անկատարությունն է: Միայն հիմարներն են ձգոտում կատարելության, որը ոչ այլ ինչ է, քան մահը: Թող կատարելությունը հետապնդի ձեզ: Անհրաժեշտ չէ փնտրել նրան:
2. Ես մշտապես ապրում եմ նույն մտքով՝ այսօր այդ օրն է: Իսկ օրն այդպես էլ այն չէ, թեպետ երբեմն թվում է՝ համարյա այն է:
3. Ինձ միշտ թվում էր՝ եթե վրաս իջնի լույսը, կարող եմ աստվածաշունչ էլ գրել: Եվ ամեն անգամ այդ պայծառությունը վերաձևվում է տասնյակ իրերի, որոնք այնքան էլ վատ չեն, ու այդուհանդերձ սուրբ գիրք չեն, բայց այսօր, գրողը տանի, այդպես չի լինելու:
4. Մի ամաչիր բարի ու քնքուշ լինել, բայց հենց հասնի սպանություն կատարելու պահը, կոպիտ եղիր ու մի զղջա:
5. Ես ուզում եմ, որ մարդիկ տեսնեն, վերջապես հասկանան այս ճշմարտությունը և դադարեն միմյանց սպանելուց, քանի որ ես հավատում եմ, որ կան այլ արժանի եղանակներ մեծ դառնալու, քան սպանությունն է:
6.Կարդալը մարդուն գիտակ է դարձնում, գրելը՝ շիտակ:
7. Մարդիկ ամեն ինչ լուրջ են ընդունում: Երկրորդ անգամ նույն վարսահարդարի մոտ մտեք կտրելու ձեր մազերը, և նա կերևակայի, թե դուք նախապատվությունը տալիս եք իրեն, իր վարպետությանը, կսկսի հպարտանալ, որ ինքն իսկական վարսահարդար է, ոչ թե էն հարբեցողներից, որ անընդհատ հեղուկ են լցնում իրենց կոկորդը ամրանալու համար ու չեն կարողանում տասը տարուց ավել մնալ նույն գործին: Նա լուրջ է վերաբերվում իր՝ վարսահարդարի գործին և կարծում է, որ դրան պետք է լուրջ վերաբերվել:
8.Ամենուրեք փնտրիր բարին ու հենց որ հայտնաբերես, հանիր այն աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից: