«Դիզակի գույներ» նկարչական սիմպոզիումը, որը 2017-ից կազմակերպվում է Հադրութում, այս տարի անցկացվել է Ստեփանակերտում։
«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ, ցավոք, նախորդ տարիներին ստեղծված 150 կտավներից փրկվել է ընդամենը 26-ը:
«Այս տարի թվով 4-րդ սիմպոզիումը տեղափոխվեց մայրաքաղաք Ստեփանակերտ և տևեց 6 օր: 7 երկրից 18 գեղանկարիչներ, շրջելով Արցախի տարբեր բնակավայրերում, կտավին են հանձնել իրենց տպավորություններն ու զգացողություններն Արցախ աշխարհի մասին:
Սիմպոզիումը կազմակերպվել է «Դիզակ Արտ» մշակութային ՀԿ-ի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հովանավորությամբ»,- ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։