Ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող Մարդին նահանգի Մազըդաղը գավառին ենթակա Գյումյուշյուվա գյուղի 3-հազարամյա Դերմետինա բերդը տեղի բնակիչների կողմից որպես ախոռ է օգտագործվում։ Այս մասին ահ ազանգում է Gazetekarinca.com կայքէջը։
Գյուղի բնակիչները բազմիցս հանդես են եկել այս բերդը վերակառուցելու դիմումներով, սակայն որևէ արդյունքի չեն հասել։
Համաձայն աղբյուրի տարածած հաղորդագրության՝ բերդի մեջ գտնվել է նաև եկեղեցի, որի պատերն այժմ քանդված են։ Նույն ճակատագիրն է սպասվում նաև ամրոցին։ Տեղացիները նշում են, որ չեն կարող իրենց միջոցներով որևէ բան անել բերդը պահպանելու համար, և որ այս հարցում հարկավոր է պետության միջամտությունը, նաև խնդրում են, որ այն վերակառուցվի։
Ենթադրվում է, թե ամրոցը 3 հազար տարվա պատմություն ունի, եկեղեցին ու բերդը մեր օրեր են հասել Հռոմեական կայսրության ժամանակներից։