Հայ ազգային կամերային երգչախմբի ելույթը Վահդատ սրահում տեղի կունենա հուլիսի 21-ին և 22-ին։ Այն նվիրվելու է երկու հայտնի հայ երաժիշտների՝ Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի պատվին։
Ռուդակիի գեղարվեստա-մշակութային հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ առաջին ներկայացումը տեղի կունենա աշխարհահռչակ կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան 150 – ամյակի կապակցությամբ:
Իսկ երկրորդ համերգը նվիրվելու է անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակին։
Երկու համերգները կանցկացնի երաժիշտ և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Համերգների ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն Կոմիտասի և Մանսուրյանի ստեղծագործությունները:
Նշենք, որ 2000 թ Մլքեյանի կողմից ստեղծված երգչախումբը ելույթ է ունեցել բազմաթիվ երկրներում, այդ թվում ՝ Իտալիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում։
Կոմիտասը (1869-1935) եղել է հայ հոգևորական, երաժշտագետ, կոմպոզիտոր, գործիքավորող, երգիչ և խմբավար, ում համարում են հայկական ազգային երաժշտական դպրոցի հիմնադիրը։ Նա համարվում է էթնոերաժշտագիտության պիոներներից մեկը։
Կոմիտասը հավաքել և վերծանել է հայ ժողովրդական երաժշտության ավելի քան 3000 ստեղծագործություն, որոնց կեսից ավելին հետագայում կորել է, պահպանվել են միայն շուրջ 1200-ը։
80-ամյա Մանսուրյանը հայ դասական երաժշտության անվանի կոմպոզիտոր։ Նրա «Monodia» երաժշտական ալբոմը ներկայացվել է 2005 թ Գրեմմի մրցանակի «գործիքային մենակատարների լավագույն կատարման (նվագախմբի հետ) և «լավագույն դասական ժամանակակից կոմպոզիցիա» անվանակարգերում։