Հուլիսի 12-ին Կոմիտասի 150- ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ «Տաշիր Սթրիթ» կենտրոնում մեկնարկեց ազգային նվագարանների ժամանակավոր ցուցադրությունը։ Ցուցադրությունը կրում է «Կախարդական սրինգ» անվանումը:
Ցուցադրության ընթացքում ներկայացվել են շուրջ երկու տասնյակ նվագարաններ՝ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ազգային նվագարանների հավաքածուից: Նշենք նաև, որ ցուցադրության առանցքում դրված էր Կոմիտաս Վարդապետի յոթ սրինգներից մեկը: