ՄԱԿ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեն որոշում է կայացրել է Բաբելոնը ընգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-յի ցանկում։ Այս որոշումը ընդունվել է Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Իր որոշման մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարեց՝ ասելով, որ մի շարք հինավուրց, հզոր կայսրությունների նստավայր Բաբելոնը նեո-բաբելոնական կայսրության վառ արտահայտությունն է:
1983թ ի վեր Իրաքը ջանքեր է գործադրում 4000-ամյա այս տարածքը ՄԱԿ-ի հեղինակավոր ցուցակում ընգրկելու ուղղությամբ: Քաղաքը հայտնի է իր կախովի այգիներով, որոնք համարվում է աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը:
Բաբելոնը հինավուրց Միջագետքի քաղաքներից մեկն է, որը գտնվում է պատմական Աքադի շրջանում: Դա Հին աշխարհի կարևոր քաղաքական, տնտեսական, մշակութային և կրոնական կենտրոն էր:
Նրա ավերակները գտնվում են Բաղդադից 90 կմ հեռավորության վրա, տարածքը կազմում է 10 քառ ․ կմ։