Սեպտեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա երաժիշտ, նկարիչ և ռեժիսոր Ստաս Նամինի 70-ամյակին նվիրված «Աշունը Պետերբուրգում» համերգը: Նրա ստեղծագործությունները կհնչեն Լենինգրադի մարզի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ Միխայիլ Գոլիկովի ղեկավարությամբ, ТАСС-ին հայտնել են կոլեկտիվի մամուլի ծառայությունում:
«2021 թվականի աշնանը պրոդյուսեր, երաժիշտ, կոմպոզիտոր, նկարիչ և ռեժիսոր Ստաս Նամինը կնշի իր 70-ամյակը։ Այս կապակցությամբ երկու ռուսական մայրաքաղաքներում կլինեն հեղինակային միջոցառումներ, այդ թվում՝ գեղարվեստական և լուսանկարների ցուցահանդեսներ, համերգներ, ֆիլմի ցուցադրություն և ներկայացումներ: Դրանցից մեկը «Աշունը Պետերբուրգում» համերգն է, որտեղ կհնչեն Նամինի մի քանի սիմֆոնիկ ստեղծագործություններ»,- պատմել են մամուլի ծառայությունում։ Հոբելյարի մասնակցությամբ միջոցառումը տեղի կունենա Լենինգրադի մարզի (Սանկտ Պետերբուրգ) արվեստների պալատի բեմում:
Ստաս Նամինը (Միկոյանը՝ Անաստաս Ալեքսեևիչ) ծնվել է 1951 թվականին, Մոսկվայում՝ հայ ընտանիքում։ Ստասի հայրը՝ Ալեքսեյ Անաստասի Միկոյանը, զինվորական օդաչու էր։ Մայրը՝ Նամի Միկոյանը (Արուտյունովա), երաժիշտ է, արվեստագետ, գրող։ Հենց նրա անունն է Ստասը վերցրել որպես ստեղծագործական կեղծանուն։