1934-ից բաքվեցի, 1989-ից՝ մոսկվայաբնակ: Ահա այսպես է Լինա տատիկն իրեն ներկայացնում Instagram սոցիալական ցանցում: Նա սիրված ու հայտնի դարձավ իր թոռնուհու հետ ունեցած զրույցների և հնչեցրած սուր արտահայտությունների շնորհիվ:
Չնայած իր 86-ամյա հասակին, Լինա տատիկն ակտիվորեն մեկնաբանում է ժամանակակից նորաձևությունը, խորհուրդ է տալիս իր թոռնուհուն` ինչն ինչի հետ համադրել, որպեսզի հետ չմնա նորաձևությունից:
Այսպես, վերջերս հրապարակված գրառման մեջ հայուհի տատիկը քննադատում է նորաձևության ժամանակակից միտումները, քանի որ կարծում է, որ դրանցում բացակայում է գունառատությունը: Նա նաև բողոքում է, որ ժամանակակից կանայք աքսեսուարներ չեն կրում, որոնք հատուկ փայլ են հաղորդում կնոջ տեսքին: