Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսն այսօր նշում է 50-ամյակը։ Լոպեսը ոչ միայն հայտնի ու սիրված երգչուհի է այլև մոդել, դերասանուհի և հագուստի մոդելավորող։
Ջենիֆեր Լոպեսը կողքով տարիներն աննկատ են անցնում: Երգչուհին 50 տարեկան հասակում բավականին գրավիչ ու հաճելի տեսք ունի։
Երգչուհուն երիտասարդ տարիքում «La Guitarra» էին անվանում, քանի որ նրա մարմինը կիթառի պես կորություններ ուներ:
Լոպեսն առաջին անգամ գլխավոր դեր է ստացել 1997թ.: Նա մարմնավորել է Սելենա Պերեսին «Սելենա» ֆիլմում: Այդ դերի համար նա ստացել է ընդամենը 1մլն ԱՄՆ դոլար:
Ջեյ Լոն առաջին դերասանուհին է, ում ֆիլմը՝ «The Wedding Planner»-ը և ձայնասկավառակը՝ «Jlo»-ն նույն շաբաթվա ընթացքում գրավել են չարտերի 1-ին հորիզոնականը:
2004 թ․ ամուսանցել է Մարկ Էնթոնիի հետ և 2008 թ․ ծնվել են նրանց երկվորյակները։
Լոպեսը երեխաների առաջին լուսանկարները «People» ամսագրին տալու դիմաց ստացել է 6 մլն դոլար:
2011 թ․ Լոպեսը բաժանվել է Մարկ Էնթոնիից: Երգչուհին այժմ հանդիպում է Ալեքս Ռոդիգեսի հետ։