Հայկոն և Անահիտ Սիմոնյանը բաժանվել են։ Ամիսներ շարունակ շրջանառվող այս տեղեկությունն Անահիտը հաստատել է Նազենի Հովհաննիսյանի «Իմստամերկ» նախագծի շրջանակում, փոխանցում է Tert.am-ը։
Նա նշել է, որ ինքն ու Հայկոն համատեղ են եկել այս որոշմանը։ Նաև ասել է, որ հիմա՝ բաժանվելուց հետո, ինքն ու Հայկոն շատ ավելի լավ ընկերներ են, քան 1 տարի առաջ։
Ըստ Անահիտի՝ իրենք փորձում են այնպես անել, որ իրենց որդին՝ 8-ամյա Արմանը, չզգա ծնողների բաժանությունը։