Երևանի քաղաքապետարանից Armenia Today տեղեկատվական-վերլուծական պորտալին տեղեկացրեցին, որ քաղաքապետարանը հրաժարվում է մեկնաբանել « Սանիթեքի» հայտարարությունը։
«Քաղապետն իրավունք ուներ, քաղաքի աղբահանության ու սանմաքրման ձախողման պայմաններում, միակողմանի լուծել « Սանիթեքի » հետ պայմանագիրը, մանավանդ, որ փաստացի ապացուցված փաստ է, որ ընկերությունը պայմանագրային պայմանավորվածությունները չի կատարել,այլ ձախողել է իրեն վերապահված լիազորությունները,- նշեցին քաղաքապետարանից, հավելելով, որ իրենց մոտեցումները, քայլերի հաջորդականությունը, գործունեության պատճառներն ու սկզբունքները տեղադրված են Երևանի քաղաքապետարանի կայքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարություն էր տարածել «Սանիթեք» ընկերությունը, նշելով, որ Գլխավոր դատախազությունը կոպտորեն խախտել է անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ քրեական գործ հարուցելու մասին իր զեկույցով: