Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանն իր գործունեությունը սկսել է բանաստեղծուհու մահվանից 3 տարի անց` 2009 թ. հուլիսից, այն տանը, որտեղ կյանքի վերջին 30 տարիներին ապրել է ականավոր բանաստեղծուհին:
Թանգարանի ցուցասրահի առաջին հատվածում ներկայացված են Վանից բերված մասունքները՝ կավե պուտուկը, մետաղյա տաշտակը, որի մեջ լողացել է և՛ նորածին բանաստեղծուհին, և՛ նրա որդին, տատի գործած կարպետն ու գունագեղ գուլպաները, նրա իսկ ձեռքով կարված թավշե վերարկուն և այլն։ Ցուցադրված են նաև կարի մեքենան( դրանով երիտասարդ հասակում Կապուտիկյանը կարել է իր գծագրած հագուստները ) և Ամիրյան 20 հասցեի այն տան մանրակերտը, որտեղ 1919-1954 թթ. ապրել է բանաստեղծուհին:
Ցուցափեղկերում ներկայացված են բանաստեղծուհու առօրյա օգտագործման իրերը, անվանի մարդկանցից ստացած նվերները, հուշանվերները, պարգևները, շքանշանները, մեդալները, անդամության տոմսերը:
Ցուցադրության սրահին առանձնակի շուք է տալիս բանաստեղծուհու որդու՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազի կերտած գիպսե կիսանդրին, որի բրոնզաձույլը դրված է բանաստեղծուհու շիրմին (Կոմիտասի անվան պանթեոն):
Հասցե՝ Սիլվա Կապուտիկյան փողոց, բնակարան 26
Հեռ.՝ +374 10 52 09 30 Կայք՝ Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/%D5%8D%D5%AB%D5%AC%D5%BE%D5%A1-%D4%BF%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6-%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6-Silva-Kaputikyan-Home-Museum-1041925959177647/
Աշխատանքային օրեր՝ երեքշաբթի-շաբաթ
Աշխատանքային ժամեր՝ 10:00-17:00, կիրակի՝ 11:00-16:00
Մուտքի տոմս՝300 դրամ: