Մեր կողմից Պուլիցերյան մրցանակակիրներին ներկայացնելուց հետո, մենք շարունակում ենք գրական ուղեցույցը՝ այս անգամ Ձեզ ներկայացնելով Նոբելյան մրցանակակիրներին:
Այսօր կանդրադառնանք Էռնեստ Հեմինգուեյին
Գրականության Նոբելյան մրցանակն ամենամյա տրվող հեղինակավոր մրցանակ է, որը շնորհվում է Նոբելյան ֆոնդի կողմից՝ գրականության ոլորտի ձեռքբերումների գնահատման համար։ Մրցանակաբաշխությունը կայանում է ամեն տարի Նոբելյան կոմիտեի կողմից Ստոկհոլմում։
Այսօրվա մեր հեղինակը Էռնեստ Հեմինգուեյն է:
Էռնեստ Միլլեր Հեմինգուեյն ամերիկացի գրող և լրագրող է: Նա 1954 թվականին արժանացել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի։ Հանրահայտ գրողն իր նոբելյան բանախոսության մեջ ասում է․
«Չլինելով ճառեր ասելու վարպետ, ուզում եմ շնորակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր շարունակում են Ալֆրեդ Նոբելի հիանալի գործը։ Ի վերջո, այն ամենն ինչ գրողն ունի մարդկանց ասելու, պետք է ոչ թե ասի, այլ ուղղակի գրի»։