Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հունիսի 4-ին, ժամը 23:35-ին Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատիշ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արթուր Ա․-ն «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Նորիկ Թ․-ին (ծնված 1959 թ․)։
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին․ վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։