Երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Հաղթանակ» թաղամասում՝ Երևանում գործող թիվ 1 տուն-ինտերնատում: Ժամը 09:10-ի սահմաններում նշված ինտերնատի փոխտնօրեն Վարդան Բալայանը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ Արցախից ինտերնատ եկած հյուրը պատուհանից ցած է նետվել և տեղում մահացել: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Պարզվել է, որ մահացածը Արցախի Հանրապետույթան Շուշի քաղաքի բնակիչ, 63-ամյա Նիկոլայ. Ղ.-ն էր, ով նշված տուն ինտերնատի հիմնական մասնաշենքի 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: