Նորիլսկում երեկ՝ հունվարի 8-ին, ձնահոսք է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ է մահացել։
Ինչպես հայտնել են ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, ձնահոսքը ծածկել է հինգ տնակ։
Գերատեսչությունում հայտնել են, որ արտակարգ պատահարի մասին տեղեկատվությունը ստացվել է Մոսկվայի ժամանակով ժամը 20:30-ին:
Զոհվել է երեք մարդ՝ ամուսիններն ու նրանց փոքր երեխան։ Ձնահոսքի հետևանքով դեռահասը վերակենդանացման բաժանմունքում է։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստին», Նորիլսկի իշխանությունները հունվարի 10-ը սգո օր են հայտարարել։