Հայտնի է դարձել, որ Ճավայի ծովում կործանված Boeing-ը հայտնվել է ուժեղ տուրբուլենտության գոտում։
Այս մասին հայտնում է «Իզվեստիան» ՝ վկայակոչելով Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմայի և երկրաֆիզիկայի գործակալության ներկայացուցիչ Դենի Սեպտիադիին։
Օդերևութաբանների տվյալներով՝ 15 կմ շառավղով օդանավի թռիչքի պահին ուժեղ տեղումներ և ամպրոպ է եղել, և այդ շրջանում գտնվող բոլոր ինքնաթիռներում պետք է ուժեղ տուրբուլենտություն զգացվեր:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Sriwijaya Air ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռն ընկել էր Ճավայի ծովը: Հաղորդվում էր, որ ինքնաթիռը Ջակարտայից մեկնել է Պոնտիանակ և ռադարներից կորել է մի քանի րոպե անց: Ինքնաթիռում եղել է 53 ուղևոր և անձնակազմի 12 անդամ։ Նրանք բոլորն էլ մահացել են։