Հունվարի 10-ին` ժամը 21:04-ին, Գեղարքունիքի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի «Լավանդա Սիթի» հանգստյան գոտուն հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։18-ին, մարել՝ 22։40-ին։
Այրվել են Երևան-Իջևան ավտոճանապարհի մոտ 64-րդ կմ-ի աջակողմյան հատվածում գտնվող «Լավանդա Սիթի» հանգստյան գոտու տարածքը՝ մոտ 8000 քմ, 8 տնակ։