Ստամբուլում դանակով զինված տղամարդը հարձակվել է երեք ռուսների վրա, հայտնել է ոստիկանությունում ՌԻԱ «Նովոստի»-ի աղբյուրը:
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան Բեշիկթաշ շրջանում, այն ֆիքսել է դիտարկման տեսախցիկը։
Գործակալության զրուցակիցը հստակեցրել է, որ տուժածները Ալեքսանդր Ռ.-ն, Ալեքսանդր Վ.-ն և Մաքսիմ Մ.-ն զբոսաշրջիկներ չեն, և Թուրքիայում բնակության իրավունք ունեն: Այժմ նրանք գտնվում են հիվանդանոցում։
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հարձակվողին ձերբակալել են։ Ինչպես պարզվել է, նա աղբ հավաքող Հասան Հուսեինն է։ Նախնական տվյալներով ՝ տղամարդը հոգեկան խնդիրներ չունի և բազմիցս դատվել է։