«Բեգլարյան» ԲԿ-ից հայտնում են՝ փետրվարի 1-ին՝ ժ. 00.30-ին, ԲԿ է ընդունվել Ն. Լ. Արշակյանը, գանգատվելով պտղի ակտիվ խաղից և որովայնի ստորին շրջանում ցավերից: Հղին կլինիկայում հետազոտվել է, դրվել է նախնական ախտորոշում՝ վարիկոզ հիվանդություն, պտղի ներարգանդային հիպօքսիա, սպառնացող վաղաժամ ծննդաբերություն:
Հաշվի առնելով ախտորոշումը՝ հղին կլինիկայում ստացել է հղիությունը պահպանող բուժում:
Ժ. 21.00-ին կատարվել է հերթական ԿՏԳ (պտղի սրտի զարկերի մոնիտորինգ) հետազոտությունը, որի ժամանակ դիտվել է պտղի սրտի զարկերի հաճախացում:
Հղիին և հղիի ամուսնուն տեղյակ է պահվել պտղի կյանքին սպառնացող վտանգի և շտապ կարգով ծննդալուծման անհրաժեշտության մասին: Ստացվել է հղիի և հղիի ամուսնու համաձայնությունը կեսարյան հատման ճանապարհով:
Ինչպես նշում են ԲԿ-ից, որ ծնվել է անհաս, իգական սեռի 3000,0 գ քաշով նորածին, որի վիճակը գնահատվել է կայուն բավարար: Ավելի ուշ ծննդկանի վիճակը կտրուկ վատթարացել է, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել են անարդյունավետ, և արձանագրվել է ծննդկանի կենսաբանական մահ:
Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը և ծննդկանի հարազատներին: Հարազատների մուտքը կլինիկա չի խոչընդոտվել: Նրանք հանդիպել են վիրահատող բժշկին և հերթապահ անձնակազմին:
Ընթանում է դատաբժշկական փորձաքննություն և հետաքննություն: